Բիլ Գեյթսը հայտնել է, թե երբ աշխարհը կկարողանա վերադառնալ բնականոն կյանքին

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմից մարդիկ կարող են բնականոն կյանքի վերադառնալ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության և դրա լիարժեք հասանելիության դեպքում։

Սպասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաջորդ տարվանից շուտ հասանելի չի լինի։

«Զարգացած երկրները, ինչպես ԱՄՆ-ն, վաղ թե ուշ կկարողանան հաղթել վիրուսին, սակայն այն պետք է հաղթահարել համաշխարհային մակարդակով»,- նշել է Գեյթսը հարցազրույցի ընթացքում։

«Կյանքի սովորական ռիթմին չենք կարող վերադառնալ, մինչև որ պատվաստանյութը չլինի, ամբողջ աշխարհը չի կարողանա վերադառնալ․․․»,- նշել է Գեյթսը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ