![]()
«Պետրովսկո-Ռազումովսկայա» կայարանում մոսկովյան մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա: Բարեբախտաբար, գնացքի մեքենավարին հաջողվել է ժամանակին արգելակել:
Դեպքը նկարահանվել է հսկողության տեսախցիկի միջոցով: Կադրերում երևում է, որ կինը քայլում է՝ աչքը հեռախոսից չկտրելով: Նա այնքան է տարվել, որ չի նկատել հարթակի եզրը և ընկել է ռելսերի վրա:
Մի քանի ուղևոր շտապել է օգնելու նրան և բարձրացրել ռելսերի վրայից: Կնոջ կարգավիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
![]()