Վարչապետը լավ նորություն է հայտնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32_ամյա երիտասարդի մասին

Արսեն Թորոսյանն ինձ գրում է, որ 32 ամյա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին բժիշկները կարողացել են բերել ավելի լավ վիճակի, և ևս մի հոգի, ում արհեստական շնչառություն էր միացրած, այժմ ավելի լավ վիճակում է։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը։

«Եթե այս դինամիկան պահպանվի, այսինքն նվազում ունենանք, մենք հույս ունենք, որ արդեն երկուշաբթի օրվանից կարող ենք որոշակի մեղմացումների ճանապարհով գնալ։

Դեռ հույս ունենք, որ այդպես կլինի։ Բայց ամեն ինչ ավելի որոշակի կերևա վաղը -մյուս օրը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտի վիճակը կայունացել է. Փաշինյան

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա պացիենտի վիճակը կայունացել է. Փաշինյան

Posted by Video News.am on Monday, April 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ