Վարչապետ Փաշինյանը՝ աղետի գոտու, բենզինի գնի նվազման և «Հյուսիս-հարավի» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրեն հասցեագրված մի շարք հարցերի պատասխանեց համառոտ:

Հարցին՝ աղետի գոտու խնդրով ե՞րբ պիտի զբաղվեն, վարչապետը պատասխանեց.

«Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ, այս տարի կառավարությունը 3 մլրդ դրամ է հատկացրել Աղետի գոտու խնդիրները լուծելու և 453 ընտանիքների բնակարան հատկացնելու համար, այն ընտանիքներին, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, որոնց նկատմամբ չունի՝ դա առանձին թեմա է»:

Բենզինի և դիզվառելիքի գնի նվազման մասին Փաշինյանը նշեց.

«Այսքան թանկացումների մասին խոսում ենք, բայց արձանագրում ենք, որ բենզինի գինը արձագանքեց նավթի գնի անկմանը, կարևոր է, որ այս սեզոնում անկում է ապրել և կշարունակի անկում ապրել դիզվառելիքի գինը, որը հույս ունեմ՝ սննդամթերքի վրա պոզիտիվ ազդեցություն կունենա»:

Խոսելով «Հյուսիս հարավ»-ի մասին՝ վարչապետն ասաց.

«Այս տարի նախատեսված էր Թալին-Գյումրի հատվածի մի երթևեկելի գոտին ամբողջությամբ ավարտել: Ճգնաժամը սրբագրումներ է մտցրել, կապալառու ընկերությունը չինական ընկերություն է, համավարակի պատճառով նրանք չեն կարողանում ժամանել: Պարետատունը որոշում կկայացնի, որ կարողանան ժամանակին ժամանել»:

 

Պատասխանում եմ քաղաքացիների հարցերին։

Պատասխանում եմ քաղաքացիների հարցերին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, April 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ