![]()
«Ես ձեզ կարող եմ ասել, որ Արցախում հեղափոխություն չի եղել, բայց Արցախում նաև հակահեղափոխություն չի եղել։ Ես սա շատ կարևոր արձանագրում է»․ այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ պայմանականորեն հակահեղափոխական ուժերը Արցախում ջախջախիչ պարտություն են կրել։ Վարչապետը հիշեցրեց, որ ինքը նախկինում հայտարարել է, որ եթե որոշ ուժեր Արցախւ որոշեն դարձնել հակահեղափոխության օջախ, ապա իրենք այն կդարձնեն հեղափոխության օջախ։
Փաշինյանի խոսքով՝ իրենց խնդիրն այն է, որ Արցախի նոր իշխանությունների հետ կապի միջոցով կարողանան ապահովել բարեփոխումների իրականացումը Արցախում։
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին և ընտրակաշառքներին, վարչապետն ասաց, որ իր հանձնարարություններով ստուգումներ են արել, ու այդ տեղեկությունները չեն հաստատվել։ Վարչապետի խոսքով՝ ինքը չի ասել, որ Արցախում իդեալական ընտրություններ են եղել, բայց հետևություններ պետք է արվեն։
![]()