«Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում…». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պարգևավճար ստանալու են ուսուցիչները, որ այս օրերին շարունակեցին իրենց աշխատանքը հեռավար ուսուցում ապահովելով:

«Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության զարգացումը, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, դպրոցները փակեցինք, պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն»,- ասաց նա:

Վարչապետը նշեց՝ ուսուցիչները պատվով աշխատեցին, շնորհակալություն հայտնեց նրանց: Նա հիշեցրեց՝ 2020-ի հունվարի 1-ից ուսուցիչների աշխատավարձի նվազագույն չափը բարձրացել է՝ գերազանցելով 100 հազար դրամը:

Վարչապետը շեշտեց՝ ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, այս պահին արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձը, ուստի չի ուզում խոստումներ տալ, որոնք այս պայմաններում կարող են այլ հավելյալ խնդիրներ առաջացնել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ