Վարչապետն անդրադարձավ կեղծ լուրեր տարածողներին պատժելու հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ միացման ժամանակ հիշեցրեց, որ եթե կեղծ լուրերը Հայաստանի շահերին վնասներ են հասցնում, ապա դրանց հեղինակները պատժվում են։ Նա դա ցույց տվեց մի օրինակով, որ եղել է փետրվարին։

Փաշինյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ Իրանի հետ կապված Հայաստանի հարաբերությունները փչացնելու համար իր անունից լուրեր էին տարածել։ Սակայն տարածողը կարճ ժամանակ անց ձերբակալվեց։ Փաշինյանը նշեց, որ այդ մարդը դեռ կալանքի տակ է։

Մեկ այլ օրինակով Փաշինյանը նշեց, որ իր անունից գրված կեղծ նամակ է շրջանառվել, ըստ որի՝ ինքը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Այդ դեպքում ևս, ըստ Փաշինյանի, իրավապահները զբաղվում են այդ հարցով։ Սակայն գտել են հեղինակին, թե ոչ՝ Փաշինյանը դժվարացավ հստակ պատասխանել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ