«Հայհոյում են, թող հայհոյեն, կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը․..». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ծաղրանկարները երաշխիք են, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, ու համարում է, որ պետք չէ իր և ընտանիքի մասին ծաղրանկարներ պատրաստողներին պատժել։ Այս մասին նա նշեց իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։

Նա ասաց, որ չեն կարող հետևել նաև իրենց հասցեին հնչող հայհոյանքներին։ Սակայն նա նաև նշեց, որ այդպիսի երևույթների, ինչպես նաև կեղծ լուրերի դեմ պայքար կարող են իրականացնել հենց քաղաքացիները։ Նա նշեց, որ նրանք կարող են ուղղակի արգելափակել, ինչպես նաև բողոք ներկայացնել Facebook-ին, եթե իրենց այդպիսի հրապարակումները դուր չեն գալիս։

Փաշինյանի խոսքերով՝ քանի դեռ իրեն նման հարցեր են տրվում, ուրեմն ժողովրդի և իշխանության կապը գործում է, և մարդիկ վարչապետի ընտանիքի համար սրտացավ են։

«Է հայհոյո՞ւմ են, ինչքան ուզում են, թող հայհոյեն։ Կարևորն այն է, թե ՀՀ քաղաքացինրի քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը։ Քանի դեռ այնպես է, ինչպես այսօր է, այսինքն՝ դրանք լուսանցքային երևույթներ են, ուրեմն իրենք պարտվել են։ Եվ ինչքան շատ հայհոյեն, այնքան ավելի շատ կպարտվեն»,- ասաց Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ