Եղանակը կցրտի․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Արևմտյան Սիբիրից ներթափանցվող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում դիտվելու են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ։

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիիներում կա ցրտահարության վտանգ:

«Ապրիլի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի, լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0-ից -1, հողի մակերևույթին՝ -2-ից -3 աստիճան ցուրտ»,- հայտնեց Գագիկ Սունեյանը:

Ըստ Սուրենյանի՝ նշված օրերին պետք է ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում ջեռուցել։

«Ապրիլի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, ապրիլի 11-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով»,- ասաց Սուրենյանը։

Մանրամասները՝  ShantNews -ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ