ՌԴ-ում կորոնավիրուս են կասկածում 200.000 մարդու մոտ․ հաստատված վարակակիր է մոտ 6000_ը

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ գրեթե 200 հազար մարդու մոտ կասկածում են կորոնավիրուսի վարակի առկայություն։ «Ռոսկոմնադզորի» տվյալներով՝ ապրիլի 5-ի դրությամբ երկրի տարածքում 195 հազար 423 մարդ դիտարկվում է որպես հնարավոր վարակակիր։

Դեկտեմբերից սկսած՝ Ռուսաստանում ստուգում է իրականացվել ավելի քան 5 միլիոն մարդու մոտ։

Հաստատված վարակակիրների ընդհանուր քանակն էլ, ըստ ապրիլի 6-ի տվյալների, 6 հազար 343 է, ինչը շատ ավելի փոքր թիվ է, քան եվրոպական երկրների զգալի մասում։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելուց հետո մինչև հիմա պաշտոնական տվյալներով մահացել է 47 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ