Հայաստանում կորոնավիրուսից նոր բուժվածներ կան


ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 833–ի։

Ապրիլի 5-ի ցուցանիշը 822 էր։

Բուժվել է 62 պացիենտ (ապրիլի 5-ի տվյալը՝ 57)։ Եվս 763 մարդ ներկայում բուժում է ստանում։

Գրանցվել է մահվան 8 դեպք։ Անցկացված 4096 թեստի պատասխան եղել է բացասական։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուիղիղ եթերում հայտարարեց, որ այսօր գրանցվել է աննախադեպ ցածր ցուցանիշ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի:

Վարչապետը տեղեկացրեց՝ 263 թեստավորում է անցկացվել, որից ընդամենը 11 դրական թեստ է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ