Պայթյուններ ԱՄՆ-ում, այրվել են մոտ 3500 մեքենաներ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում 3.5 հազար մեքենա է այրվել։ Ինչպես նշվում է, դրանք վարձույթով տալու համար նախատեսված մեքենաներ են եղել։

Ինչպես է սկսվել հրդեհը, առայժմ հայտնի չէ։ Ոստիկանությունը հաղորդում է, որ հնարավոր է ավտոյայանատեղիում խոտածածկույթ է բռնկվել։ Ականատեսները պնդում են, որ մի քանի պայթյուն են լսել բռնկումից առաջ։

Հրդեհն ամբողջությամբ մարվել է, իսկ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, փոխանցում է Россия 24-ը։

 

https://www.youtube.com/watch?v=vib2d8wUFv8

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ