22 տարի ազատազրկումից հետո մարդասպանն ազատվել է ու սպանել իր զոհի դստերը, ապա խեղդվել է լճում

Միացյալ Նահանգների Արկանզաս նահանգում ազատազրկումից դուրս եկած մարդասպանը սպանել է իր նախկին զոհի դստերը։ Դեպքը եղել է 22 տարի ազատազրկումից հետո։ Այս մասին հայտնում է Inside Edition կայքը։

Տղամարդն ազատվել է ազատազրկումից, եկել իր նախկին զոհի տուն ու սպանել նրա դստերը։ Մինչ ոստիկանները վրա են հասել, աղջիկը մահացել է, իսկ մարդասպանը թաքնված է եղել տան երկրորդ հարկում։

Ոստիկանների հետապնդումից փախչելիս նա դուրս է թռել երկրորդ հարկի պատուհանից, նստել է այնտեղ կայանած մեքենան, բակի մի մասը անցել այդ մեքենայով։ Մեքենան, սակայն, ինչ-որ պահի փչացել է։ Դրանից հետո ոստիկաններից փախչող հանցագործը նետվել է լիճը, բայց որոշ հեռավորություն լողալուց հետո սուզվել է ու խեղդվել։

Դին դուրս բերելուց հետո էլ ոստիկանները պարզել են հանցագործի ինքնությունը։ Նա իր նոր զոհի մորն ու եղբորը սպանել էր 22 տարի առաջ՝ 1998 թվականին։ Այն ժամանակ մայրն ու որդին հանցագործին բռնել էին թալանի վրա և փորձել էին կանխել հանցագործությունը։

16-ամյա հանցագործը սպանել էր երկու վկաներին ու ազատազրկման դատապարվել։ 22 տարի ազատազրկումից հետո նա վաղաժամ ազատ էր արձակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ