![]()
Իրանում կորոնավիրուսով վարակված 100 և 106 տարեկան երկու հիվանդ է ապաքինվել:
IRNA գործակալության փոխանցմամբ՝ նրանք հիվանդանոցից դուրս են գրվել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու վարակվածներն էլ բուժվել են Ղոմ քաղաքի հիվանդանոցներում:
Օրեր առաջ կորոնավիրուսից նաև 98-ամյա և 89-ամյա հիվանդներ են ապաքնվել ու դուրս գրվել:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը կազմում է 58 226։ Մահացել է 3 603, ապաքինվել՝ 22 011 մարդ։
![]()
![]()