«Խնդրում եմ սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը»․ Արտավազդ Սահակյան

Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, նորից եմ դիմում ձեզ!!!

Մամուլը լի է հակասական և սադրիչ հոդվածներով, ինչը կարող է ավելի խորացնել ընդհանուր ճգնաժամը և խուճապը։ Խնդրում եմ ղեկավարվել միայն պարետի և ԱՆ ուղեցույցերով և սահմանափակել զբոսանքներն ու երեխաների բակային խաղերը։ Իրավիճակը դեռ վերահսկելի է և մեր սանիտարահիգիենիկ կարգապահությունից է կախված մեր ապագան։

Վստահ եմ, որ մենք հաղթահարելու ենք այս արհավիրքը միասնաբար։

Լսեք բժիշկներին, տոկուն եղեք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ