![]()
Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը։
Նա մասնավորապես գրել է․
«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն:
Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների:
Հ.Գ. Որևէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում»:
Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն:…
Posted by Արտյոմ Սմբատյան on Sunday, April 5, 2020
![]()