![]()
«TODAY» հեռուստաընկերության ամերիկացի հաղորդավարուհի Խոդա Կոտբն ուղիղ եթերում հուզվել է ու լաց եղել՝ լսելով, որ ամերիկյան ֆուտբոլի խաղացող Դրյու Բրիսը 5 միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Դրյու, մենք սիրում ենք քեզ»,-ասել է հաղորդավարուհին՝ չկարողանալով զսպել արցունքները: Հետո նա ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ հույզերը չզսպելու համար:
Դրյու Բրիսն ասել է, որ ցանկանում է օգնել մարդկանց՝ հաղթահարելու կորոնավիրուսը: Իր հերթին, լրագրողն ասել է, որ այդ քայլը կարող է մոտիվացնել մարդկանց:
![]()