Արսեն Թորոսյանն այցելում է ԲԿ-ներ՝ ծանոթանալու պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու հայտնել, որ նախարար Արսեն Թորոսյանն այցելում է բժշկական կազմակերպություններ, ծանոթանում է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը և պայմաններին:

Կորոնավիրուսի  հաստատված դեպքերի թիվը ժամը 11։00-ի դրությամբ հետևյալն է.

Հաստատված դեպքեր — 822, բուժվածներ — 57, փաստացի բուժվողներ — 758, բացասական թեստեր — 3477, մահվան ելքեր — 7:

Այսպիսով, առողջացածների թիվն ավելացել է 14-ով, նոր դեպքերինը՝ 52-ով:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ  կորոնավիրոուսի դեմ պայքարում մեծ թափով օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) այցելում է բժշկական կազմակերպություններ, ծանոթանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտների բժշկական օգնության կազմակերպմանը և պայմաններին:

Posted by Alina Nikoghosyan on Sunday, April 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ