![]()
Ղազախստանում Khabar 24 տեղական հեռուստաալիքի լրագրող Մարկ Բրյուշկոն ուղիղ եթերում առաջարկություն է արել իր ընկերուհի Յուլիային, գրում է Sputnik.Киргизия-ն:
Լրագրողն իր ռեպորտաժի ավարտին ասել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի համար պարտադրված կարանտինի և բնակավայրերի միջև հաղորդակցության դադարեցման պատճառով նա չի հասցրել մեկ այլ քաղաքում աշխատող իր գործընկերուհուն ամուսնության առաջարկ անել:
Բրյուշկոն հանել է մատանին և խնդրել Յուլիայի ձեռքը:
«Ես և դու շուտ չենք տեսնի միմյանց, բայց ցանկանում եմ, որ իմանաս իմ մտադրությունների մասին: Ես սպասում եմ քո պատասխանին», – ուղիղ եթերում ասել է երիտասարդը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աղջիկը տվել է իր համաձայնությունը:
![]()