![]()
Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է գառների տիրոջ ինքնությունը:
![]()
![]()
![]()