Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների վերջին տվյալները

Կորոնավիրուսի  հաստատված դեպքերի թիվը ժամը 11։00-ի դրությամբ հետևյալն է.

Հաստատված դեպքեր — 822, բուժվածներ — 57, փաստացի բուժվողներ — 758, բացասական թեստեր — 3477, մահվան ելքեր — 7:

Այսպիսով, առողջացածների թիվն ավելացել է 14-ով, նոր դեպքերինը՝ 52-ով:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ  կորոնավիրոուսի դեմ պայքարում մեծ թափով օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաները։

Ավինյանը հայտնել է, որ ստեղծվել է նոր հավելված՝ Covid-19 Armenia, որը հնարավորություն կտա գնահատել օգտատիրոջ առողջական վիճակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ