Ավինյանը ներկայացրել է նոր հավելված, որը հնարավորություն կտա գնահատել օգտատիրոջ առողջական վիճակը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջով տեղեկացրել է, որ  կորոնավիրոուսի դեմ պայքարում մեծ թափով օգտագործվում են տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ավինյանը հայտնել է, որ ստեղծվել է նոր հավելված՝ Covid-19 Armenia, որը հնարավորություն կտա գնահատել օգտատիրոջ առողջական վիճակը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել:

Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia:

Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ:

Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:

Covid-19 Armenia-ն աշխատում է Android ու iOS համակարգով հեռախոսներում և հասանելի է

թե՛ Google Play (https://play.google.com/store/apps/details?id=am.gov.covid19)

թե՛ AppStore (https://apps.apple.com/am/app/covid-19-armenia/id1505830061) հարթակներում:

📢Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների…

Posted by Tigran Avinyan / Տիգրան Ավինյան on Sunday, April 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ