![]()
Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n- COV) լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի Հանրապետությունում վերոնշյալ վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով ԱՀ առողջապահության նախարարի հրամանով կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդներին մեկուսացնելու համար բուժհաստատություններում առանձնացվել են համապատասխան հիվանդասենյակներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։
«Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներում կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ ու կորոնավիրուսի կասկածով հիվանդներ չկան»:
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ-ում Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ժամը 11։00-ի դրությամբ հետևյալն է.
Հաստատված դեպքեր — 822, բուժվածներ — 57, փաստացի բուժվողներ — 758, բացասական թեստեր — 3477, մահվան ելքեր — 7:
Այսպիսով, առողջացածների թիվն ավելացել է 14-ով, նոր դեպքերինը՝ 52-ով:
![]()
![]()
![]()
![]()
ℹ️ Աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ. n- COV) լարված համաճարակային իրավիճակով պայմանավորված` Արցախի…
Posted by Արցախ / Տեղեկատվական շտաբ on Sunday, April 5, 2020
![]()