![]()
Նշենք, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 138 հազար 357-ի: Ըստ տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 61 հազարը: Ապաքինվել է ավելի քան 236 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 607 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 124 հազար 736: Մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել:
Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 744:
![]()