Կարանտինի օրերին ծանոթություն հաստատելու յուրօրինակ միջոց

Նյու Յորքից լուսանկարիչը կարանտինի շրջանում հարևանուհու հետ ծանոթություն հաստատելու հնարամիտ միջոց է գտել: 28-ամյա երիտասարդը լուսամուտից նկարում էր Նյու Յորքի դատարկված փողոցները, երբ հանկարծ նկատել է հարևան տան տանիքին պարող աղջկան:

Նա անօդաչու սարքով երկտող է ուղարկել աղջկան՝ առաջարկելով ծանոթանալ: Երկտողի վրա երիտասարդը գրել է իր հեռախոսի համարը:

Ի պատասխան՝ աղջիկը գրել է.

«Ողջույն, քեզ գրում է աղջիկը՝ տանիքից»:

Պատասխան նամակից հետո տղան կազմակերպել է ժամադրություն՝ հեռավորության վրա: Նա պատշգամբում փոքր սեղանիկ է դրել և խնդրել աղջկան նույն կերպ վարվել: Տեսակապի միջոցով զրուցելով՝ զույգն անմիջապես ընդհանուր լեզու է գտել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ