![]()
SHANTNEWS-ն այսօր փորձել է պարզել, թե Հայաստանում կորոնովիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո քանի՞ չվերթ է հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել՝ Երևանից արտասահման և հակառակ ուղղությամբ։
Քաղավիացիայից հարցին պատասխանել են ոչ թե թվերով, այլ տոկոսներով: Ըստ այդմ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը՝ բոլոր թռիչքերը չեղարկվել են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումների հետ։
Ամբողջ եվրոպական օդային տարածքում 90%-ով նվազել է թռիչքները, իսկ մնացած 10%-ը հիմնականում կազմում են բեռնափոխադրումները, քաղաքացիների տարհանման և բժշկական նպատակներով իրականացվող չվերթները։ Հայտնի է, որ «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել նաև երեկ, կատարվածն այսօր շարունակություն է ունեցել՝ ակցիայի տեսքով։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()