Երգչուհի Նունե Եսայանի օնլայն համերգը…

Այսօր՝ ապրիլի 4-ին պետք է կայանար ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանի մոսկովյան համերգը, սակայն համաշխարհային թագավարակը խափանեց նաեւ երգչուհու մենահամերը: Սակայն, երգչուհին այսօր առցանց մենահամերգ կունենա իր երկրպագուների համար:

Այդ մասին, իր սոցիալական ցանցում գրել է Նունե Եսայանը ու մասնավորապես շեշտել. «Սիրելի հետևորդներ, ինչպես արդեն գիտեք հասկանալի պատճառներով չեղարկվեց Ապրիլի 4-ին կայանալիք իմ մենահամերգը և ես հնարավորություն չունեմ մոտ ժամանակներս բեմից վայելել ձեզանից եկող դրական էներգիան։

Շատ սիրելով իմ յուրաքանչյուր հանդիսատեսին ու երկրպագուին՝ սիրով հրավիրում եմ բոլորին այսօր երեկոյան ժամը 21։00-ին իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջում ուղիղ եթերում կազմակերպվելիք փոքրիկ համերգին։

Posted by Nune Yesayan on Saturday, April 4, 2020

Սիրով սպասում եմ բոլորիդ այսօր երեկոյան ժամը 21:00-ին իմ ինստագրամյան ու ֆեյսբուքյան փոքրիկ համերգին ❤️

Posted by Nune Yesayan on Saturday, April 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ