«Մոսկվայից ՀՀ վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինի…». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց:

Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 34-ով։

Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։

Փաստացի բուժում է ստանում 720 մարդ։ Անցկացված 3477 թեստի պատասխան եղել է բացասական։

❗️ 🇷🇺 Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները…

Posted by Alen Simonyan on Saturday, April 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ