Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ