![]()
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 34-ով։
Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։
Փաստացի բուժում է ստանում 720 մարդ։ Անցկացված 3477 թեստի պատասխան եղել է բացասական։
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1,117,928-ի։ Մահացել է 59,201 մարդ, ապաքինվել՝ 229 հազարը։ Տվյալները ներկայացրել է Worldometers միջազգային վիճակագրական ծառայությունը։
Ներկայում փաստացի բուժվում է 829,727 մարդ, որից 39 հազարի վիճակը ծանր է։
Վարակման (277,475) և մահվան (7,402) դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է։
![]()
![]()