![]()
Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1,117,928-ի։ Մահացել է 59,201 մարդ, ապաքինվել՝ 229 հազարը։ Տվյալները ներկայացրել է Worldometers միջազգային վիճակագրական ծառայությունը։
Ներկայում փաստացի բուժվում է 829,727 մարդ, որից 39 հազարի վիճակը ծանր է։
Վարակման (277,475) և մահվան (7,402) դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահվան ելքերի թիվը հասել է 7406-ի՝ այն բանից հետո, երբ 1 օրում մահացել է 1000-ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը։
ԱՄՆ-ն առաջատար է վարակման և մահվան դեպքերի վիճակագրությամբ։ Առավել բարդ իրավիճակ է Նյու Յորք նահանգում։ Այնտեղ կա 55 հազարից ավելի վարակակիր, մահացել է 1867 մարդ։
Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 277 953 դեպք։ Ապաքինվել է 9772 պացիենտ։
![]()