![]()
Էջմիածին քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշման։
Լարված իրավիճակ է ստեղծվել, քաղաքացիները նշում են՝ Մանվել Գրիգորյանն իրավունք չունի լինելու ազատության մեջ եւ այս ակցիաները շարունակելու են այնքան, մինչեւ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կրկին կալանքը։
![]()
Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը դուրս եկավ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից: Լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, նա պատասխանեց. «Շատ լավ»: Այլ հարցերի նա չպատասխանեց, նստեց մեքենան և հեռացավ:
![]()