«Կցանկանայի Քանյեն կրկներ Կարապի լճում իր ելույթը»․ Քիմ Քարդաշյանի թվիթերյան էջը ողողված է հայերի մասին գրառումներով

Քիմ Քարդաշյանը սոցիալական իր բոլոր էջերով միլիոնավոր հետևորդներին հիշեցրել է Հայաստան կատարած վերջին այցի մասին։

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի վերջին թողարկումը պատմում է նրա և ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի Հայաստան կատարած այցի մասին, որի շրջանակում նրանք ճաշել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, այցելել Ծիծեռնկաբերդ Էջմիածնում մկրտել են երեխաներին։

Քիմը որոշել է ինչպես Ինստագրամի «Սթորի» բաժինը, այնպես էլ Թվիթերի ամբողջ էջը ողողել հայկական դրոշով ու Հայաստանի մասին գրառումներով։ Այս հանգամանքը ոգևորել է Քիմի ոչ միայն հայ երկրպագունեին։ Ռեալիթի շոուի աստղն առանձնացրել է բազմաթիվ գրառումներ, որոնք ոգևորում են իրեն՝ իր արմատները չմոռանալու համար։

Պատասխանելով գրառումներից մեկին՝ Քիմը նշել է, որ երեք քույրով Հայաստան գալն իրենց համար երազանք է։

Օգտատերերից մեկը մեկնաբանություն է արել, որ շատ կցանկանար Քարդաշյանի ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը լիներ Հայաստանում և տեսներ երեխաների մկրտության արարողությունը։ Այս մեկնաբանությունը Քիմին հիշեցրել է ամուսնու ելույթը Երևանում՝ Կարապի լճում։

Նա գրել է, որ կցանկանար ամուսինը կրկներ այդ ելույթը․ «Մենք ամենալավ ժամանակն ենք անցկացրել»,-նշել է աստղը՝ անդրադառնալով Հայաստան երկու այցին։

Ինստագրամի «Սթորի» բաժնում Քիմը գրել է․ «Հայոց ցեղասպանության հուշարձան և թանգարան կատարած այցն ինձ համար կյանքի ամենահագեցած փորձերից մեկն էր: Աչքերս բացվեցին: Այնքան շատ բան սովորեցի հայ ժողովրդի պատմության մասին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ