![]()
Քաղաքացիները մնացել են օդանավակայանում… Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Վաչիկ Գրիգորյանը։
«Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են Զվարթնոց օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել ուղևորներին, և ինքնաթիռները դատարկ են վերադաևձել Ռուստաստան: Քաղաքացիներն անելանելի վիճակում են հայտնվել, ոչ ոք չկա, որպեսզի պատասխանի նրանց հարցերին:
Հետաքրքիր է ինչո՞վ է զբաղված Քաղավիացիան և Կառավարությունը, ինչու՞ նախապես տեղյակ չեն պահել մարդկանց: Հույս ունեմ բարձրաձայնելուցս հետո խնդիրն արագ կկարգավորվի:
Նշեմ, որ ուղևորների մեջ կան մանկահասակ երեխաներ. լուսանկարները՝ ստորև»,- գրել է նա։
Ավելի վաղ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել էր, թե Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ, քանի որ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից չի տրվել համապատասխան թույլտվություն ուղևորներ վերցնելու։
Posted by Erick Shahbazyan on Friday, April 3, 2020
Posted by Erick Shahbazyan on Friday, April 3, 2020
![]()