![]()
«Կորոնավիրուսի համաճարակը, թերևս, քաղաքակրթությանը ամենասպառնացող դեպքն է… Այս վիրուսը գործում է շատ արագ, բայց իմ կարծիքով այն աստիճանի սպանիչ չէ, որքան նախկին համաճարակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց վիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ հավելելով, որ սա ամբողջ մոլորակի պահպանության խնդիր է:
Մարդկանց հոսքը մի քիչ պակասեց վարչապետի ելույթից հետո: Խնդիրն այն է, որ անգամ այս արտակարգ իրավիճակի, պարետային ժամի ռեժիմը բավարար չէ… Կողմնակի մուտք ու ելք չպետք է լինի բնակարաններ, և ամեն օր չպետք է խանութ գնալ, շփումը պետք է հասցնել մինիմալի, որպեսզի վիրուսի տարածման արագությունը նվազի, պայքարի ուրիշ «զենք» չկա»:
![]()