![]()
Երեկ լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր էր հրապարակել, որոնցից մեկում ծաղիկների կողքին երևում էր մատանի: Այս հանգամանքը չէր վրիպել օգտատերերի ուշադրությունից, Անին էլ մեկնաբանություններում չէր ժխտել, որ նորություն ունի և բոլորին երջանկություն էր մաղթել:
«Ես միայն այս պահին կարող եմ ասել, որ մարտի 8-ին նշանադրվել եմ: Առաջիկայում պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները: Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր, ու տա Աստված, որ ողջ կյանքս լողամ այն սիրո և հոգատարության մեջ, ինչ այժմ։
Իմ ընտրյալը հայ է, ես իմ կողքին օտարազգի տղամարդ տեսնել չէի ցանկանում և ես միայն իսկական հայ տղամարդու հետ կարող եմ երջանիկ լինել»:
![]()