Այն քաղաքացիները ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ սակայն չեն հասցրել ներմուծել ՀՀ և մաքսազերծել ․․․

2019Թ.-ԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՔՍԱԶԵՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59:

Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները.
_ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր,
_ ավտոմեքենայի VIN ծածկագիր (նույնականացման համար),
_ ավտոմեքենայի սեփականատիրոջ անուն, ազգանուն,
_ կոնտակտային հեռախոսահամար:

Խնդիրն ուսումնասիրվելու է միայն անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում:
Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:

Կարևոր է ընդգծել, որ 2019թ.-ին գործող դրույքաչափերով մաքսազերծման հնարավորությունը դիտարկվելու է միայն ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ