«Ներդրումային առաջարկներին արձագանքի արագությունը պետք է փոխվի…». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ ճգամաժամային պայմաններում կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու գործիքներն ու արագությունը: «Սա պետք է լինի մեր օրակարգի կարևոր հարցերից մեկը, որպեսզի համոզվենք, որ ներդրումային առաջարկները, հատկապես հետճգնաժամային շրջանում, պատշաճ արագությամբ և մակարդակով քննարկելու ենք: Այսինքն խնդիրը հետևյալն է. ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը, որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի և դա մեզ համար կենսական պահանջ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ներկայացվել են տնտեսության տարբեր ճյուղերին օժանդակությանը և զարգացմանը վերաբերող առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հեռավար ուսուցման հասանելիության ապահովման վերաբերյալ առաջարկություն, որով նախատեսվում է անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու համար պետական աջակցությամբ վերջիններիս ապահովել ինտերնետ կապով և պլանշետներով: Գաղափարն արժանացել է հավանության:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական առումով պետք է խնդիր դնել, որպեսզի մեր բոլոր աշակերտները տեխնիկապես լինեն հագեցված, ինչը կարևոր է նաև մարզային համայնքներում ուսուցչական կադրերի պակասը հեռավար կրթությամբ լրացնելու առումով: Կառավարության ղեկավարը ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ լրամշակել

Ներդրումային առաջարկներին արձագանքի արագությունը պետք է էական փոփոխությունների ենթարկվի

Ներդրումային առաջարկներին արձագանքի արագությունը պետք է էական փոփոխությունների ենթարկվի:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, April 3, 2020

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ