Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:
Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։
Այդ մասին հայտնում են Մայր Աթոռից։
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԻՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՒԽ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԸ____________Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին…
Posted by Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See on Friday, April 3, 2020