Հայտնի են Երևանում փոխարինվող վերելակների հասցեները

Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է շուրջ 60 հազար մարդ։

Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի։

Նաև հիշեցնում եմ, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։

Այս պահին կարևոր է մնանք տանը և առողջ լինենք։ Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է Կուբատյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ