Կորոնավիրուսով վարակված հիվանդների վերջին տվյալները

Ապրիլի 3-ի ժամը 11-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 736 է, բուժվել է 43 անձ, փաստացի բուժվողներ՝ 686, բացասական թեստերը՝ 3258, գրանցվել է 7 մահ:

Մահացածներն ունեցել են զուգորդվող այլ հիվանդություններ։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հավելենք, որ ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը:

ԱՄՆ-ը դարձավ համաճարակի էպիկենտրոնը՝ վիրուսակիրների դեպքերի առավելագույն քանակով, բայց Covid-19-ից մահացության ամենաբարձր ցուցանիշը մինչ այժմ Եվրոպայում է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ