Որքան գումար է փոխանցվել կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման հաշվեհամարին

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ը դրությամբ մուտքերը կազմել են 856253934.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3239:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր մահվան 7-րդ դեպքի մասին.

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ