![]()
ԱՄՆ-ում` Կոնկետիկուտ նահանգում վեց շաբաթական երեխա է մահացել կորոնավիրուսից, հայտնում է DailyMail-ը:
Երեխան անցյալ շաբաթ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, և նրան փրկել չի հաջողվել:
«Սրտի ցավով հաստատում ենք առաջին մանկական մահացությունը Կոնեկտիկուտում՝ կապված COVID-19- ի հետ»,- նշել է Կոնեկտիկուտի նահանգապետ Նեդ Լամոնտը:
Անհայտ է, թե արդյոք երեխան ունեցել է որևէ շնչառական կամ ընդհանրապես առողջության հետ կապված խնդիրներ:
![]()
![]()