ՌԴ-ում Պուտինը ոչ աշխատանքային օրերը երկարաձգել է մինչև ապրիլի 30-ը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, փոխանցում է Meduza լրատվամիջոցը:

Պուտինը հայտարարել է, որ ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը՝ աշխատավարձի պահպանմամբ: ՌԴ նախագահը հայտնել է, որ իրավիճակի զարգացումից ելնելով՝ այդ օրերի քանակը կարող է կրճատվել: Նախկինի նման կշարունակեն աշխատել պետական մարմինները, բուժհաստատությունները և դեղատները, առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները:

Պուտինը նաև ասել է, որ տարբեր շրջանների ղեկավարները կարող են իրենք ընտրել, թե ինչ սահմանափակող միջոցառումներ կկիրառեն ոչ աշխատանքային օրերի ընթացքում:

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3548 դեպք: Հիվանդացածներից 235-ը ապաքինվել է, 30-ը՝ մահացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ