Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնվել է հիվանդանոցում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է hayeli.am-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատացման հետևանքով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կորոնավիրուսի թեստ են արել, պատասխանը բացասական է եղել:

Ֆոտոլրագրողը սուր գլխացավ ունի, ընդհանուր թուլություն, բժիշկները դա բացատրում են վերջին շրջանի գերլարված աշխատանքային գրաֆիկով:

Մեր գործընկերոջը շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ