«Ապրիլյան պատերազմից տարիներ են անցել։ Բայց մենք չենք մոռացել այդ չարաբաստիկ օրերը…». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ես հասկանում եմ, որ ձեզ մարդու կյանքը բնավ չի հետաքրքրում։ Ձեզ հետաքրքրում է, թե քանի մարդ կմահանա այս չարիք-վարակից, որ դուք վերջում թիվ հրապարակեք, ու մեղավորներ փնտրեք։
Ես հասկանում եմ, որ դուք, ձեր ապահով դղյակներում նստած, ձայնն էլ շատ տաք տեղից` խորհուրդ տվող եք..` ընդամենը խորհուրդ։ Չէ՛, ձեզ չեմ մեղադրում, որովհետեւ եթե մեղադրեմ էլ ձեր մարդու անհոգի տեսակի վրա չեմ զարմանա, դուք ձեր ապրածով եք հաստատել, որ դուք մարդ չե՛ք։ Մարդ լինեիք, ձեր իշխանության ժամանակ ապրել ենք, կտեսնեինք ինչացու եք։ Բայց ցավոք ոչ միայն տեսել ենք, թե ինչացու եք, այլ նաեւ ապրել, ու վա՛յ, թե ոնց ենք փրկվել։

Քննադատությունը առաջին հերթին իշխանությանն է պետք։ Եվ դա շատ ճիշտ բան է։ Բայց եթե քննադատությունը ըստ էության է, եւ ոչ թե դիվիդենտներ շահելու, եւ ձեր յանի ընդդիմադիր լինելը ի ցույց դնելու։

Ապրիլյան պատերազմից տարիներ են անցել։ Բայց մենք չենք մոռացել այդ չարաբաստիկ օրերը։ Չենք մոռացել, թե մեր տղաները, ինչ հնարավոր զոհողության շնորհիվ հող փրկեցին։ Դուք դա չէիք էլ հաշվարկել, որովհետեւ տեսանք, թե զինվորը ինչ զենքով, իր կյանքի հաշվին փրկեց մեր մի կտոր հայրենիքը։ Դուք անգամ զենքի վրա փող չծախսեցիք, ինչ կար` կար, բայց դա երբեք չվերագրեցիք ձեզ։ Ու ներողություն էլ չխնդրեցիք այն ծնողներից, որոնց տղաները տուն չվերադարձան։ Կարեւորը դուք հանգիստ քնեցիք ու փող էր, որ ամբարեցիք։
Հիմա էլ, թե գազը այս նեղ մաջալին ուզում են թանկացնել։ Հա՛, որովհետեւ սերժ-ռոբ դուետը ժամանակին ինչ ուներ-չուներ Հայաստանը նվեր արեց Ռուսաստանին, որ լավ աչքով իրենց տիրություն անի։ Ու էլի մենք մնացինք անտակ ու անտեր։ Իսկ թե ինչ բանակցություններ կտանեն ներկա իշխանությունները կերեւա.. բեռը` իշխանության վրա է։

Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը ոչ միայն պայքարում է չարիք-վարակի դեմ, այլ նաեւ օրվա հացի։ Բայց նաեւ չի կարող մեղադրել ուրիշին, եթե ոչ իշխանությանը, բայց նաեւ պետք է հաշվի առնվի այսօրվա իրավիճակը`ինչ ունենք, եւ ինչքան կարող է պետությունը օգնել իր քաղաքացուն։ Արդեն հնարավոր քայլեր ձեռնարկվել են ու այնպես չի, որ մենք հանգիստ նստած ենք։ Մենք էլ մեր հերթին ենք հարցեր բարձրաձայնում, որ տեղ հասնի` հասնում է։ Այլ խնդիր է, որ այո՛, կուզենայի այս երկու տարվա մեջ, այն բոլոր թալանչիները, որ նաեւ այսօր իրենց շուրջիններով վայրահաչում են, թալանը հետ առնված լիներ, ու այսօր իշխանության հոգսը մի փոքր թեթեւացած կլիներ։ Գրել եմ այդ մասին` չկրկնվեմ։

Մի խոսքով ավելի սթափ դատողություններ անող քիչ կա։ Որովհետեւ այս օրերը լավ առիթ են, որ մարդու մատից մի փուշ չհանած մեկը, որ իր բոբիկ քայլերով որոշում է սրա-նրա հրաժարականը պահանջել, իր նմաններին իր կողքը պահի։ Դադարեք իրար վրա ցեխ շպրտել։ Աշխարհում մարդկային կյանքեր են ընդհատվում։ Ու ցավոք չարիք-վարակը չի՛ հարցնում` աղքատն ինչ է, հարուստն ինչ է։

Լավ է լինելու.. վստահ եմ։ Ցավում եմ այն մարդկանց համար, որոնք այս օրերին վարակի դեմ չկարողացան պայքարել` մահացան։ Ափսո՛ս։

Մի փոքր համբերություն.. եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցավոք, այն մարդիկ, որ շարունակաբար վայրահաչելու են, դեմն առնող չի լինելու, այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց պատասխանատվության չեն ենթարկել, իրենց կատարած հանցանքների համար։ Ես չեմ էլ ուզում համեմատել իշխանությանը նախորդ իշխանությունների հետ, որովհետեւ ներկա իշխանությունների բացն էլ կա, թերացումներ էլ, եւ չկան համակարգային փոփոխություններ, որ պետք էր, բայց որ պրիվետ ռոբը իր անմնացորդ նվիրումով շարունակում է փող ծախսել, ոչ թե մարդկային կյանքեր փրկելու, այլ հակառակը, այստեղ ես ավելացնելու բան չունեմ, որովհետեւ այդ մարդը իր ապրածով ցույց է տվել, թե ինքն ինչերի է ընդունակ ու դեռ մարտնչում է.. ու դրա՞նք են ազգի մասին մտածողները, որոնք փողի դիմաց ինչերի ասես, որ պատրաստ չեն։
Միեւնույն է, ով ի՛նչ անի-չանի, վաղը դրա համար պատասխանատու է..` պատասխան է տալու, եթե անգամ` ո՛չ երկրի վրա..

Ես հասկանում եմ, որ ձեզ մարդու կյանքը բնավ չի հետաքրքրում։ Ձեզ հետաքրքրում է, թե քանի մարդ կմահանա այս չարիք-վարակից, որ…

Posted by Արթուր Հայրապետյան on Thursday, April 2, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ