51 մլն եվրոյի աջակցություն Հայաստանին ՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով

Հայաստանում ԵՄ ներկայացուցրությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին:

51 մլն եվրո աջակցություն Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։

Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով«։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ