![]()
Դերասան Սոս Ջանիբեկյանը անդրադարձել է համացանցում այդքան քննարկվող և երեկ ԱԺ ում ընդունված Զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրենքի մասին .
«Սիրելի հայրենակիցներ , ինձ համար էլ էր անհասկանալի նոր ընդունված օրնքը : Բայց ստացա բավարար և մանրամասն պատասխան `ուզում եմ Ձեզ հետ կիսվել, որ հնարավորինս ազատվեք մտահոգությունից ինչն ունեի ես նաև:
1) Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կորոնավիրուսով բացահայտված վարակակիրը , ամոթի կամ մեղքի զգացումից կամ ուրիշ ինչ-որ պատճառ ունենալով , թաքցրել է , թե ում հետ է շբվել վերջին 14 օրվա ընթացքում : Իսկ այս համակարգի միջոցով , զանգերի մասին տեղեկություն ունենալով , պարետային համակարգի համապատասխան մարմինները հեշտությամբ կգտնեն այդ մարդկանց , ովքեր հայտնվել են ռիսկային զոնայում :
2)Գաղտնալսում չի լինելու:
3) Վարակակրի վերջին 14 օրվա եղած վայրերի տեղեկությանը տիրապետելու շնորհիվ , կրկին հեշտացվում է վարակի շղթայաձև տարածվելու կանխարգելումը:
:)Բայց եթե դուք որոշել եք տերորիստական տերակտ կազմակերպել , ապա շարունակեք բոյկոտել:
Այնպես որ ,ամեն ինչ արվում է մի միայն մեր առողջության համար:
Առողջություն բոլորին: Շնորհակլություն:»
![]()