«Ապրիլի 2-ն է… հերոսը էս տղեքն են, որովհետև ձեր լակած տանկերի սալյառկի, լափած զինվորի տուշոնկի ու 80-կանանների զենքի չեղած փամփուշտի համար իրանց կյանքով հատուցեցին…». Տարոն Չախոյան

«Ապրիլյան պատերազմը տանկերի ու գռուզավիկների վառելիքը մինչև վերջին կաթիլ ծծած լրբի տղեքն էին…» այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տարոն Չախոյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ապրիլի 2-ն է…

էն նույն ապրիլի 2-ը, երբ 2016-ին գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ու մեկնարկեց Ապրիլյան քառօրյա պատերազմը:

Ապրիլյան քառօրյա պատերազմը խրամատում կանգնած մեր հերոս տղեքն էին, փափուշտները վերջացած մինչև վերջին շունչը դիրքը պահող մեր տղեքն էին, բահով թշնամու տանկերի դեմ կռիվ տվող հերոս տղեքն էին, նռնակի ականը քաշող ու կյանքի գնով թշնամու դեմը առնող տղեքն էին, պոստը հանձնողներին հայհոյանք տվող տղեքն էին, թշնամու դեմ կռիվ տվող, խոտով սնվող հերոս տղեքն էին…

Ապրիլյան պատերազմը սահմանամերձ գյուղերի պադվալներում պատսպարված, ու թշնամու դեմ դուխները միլիոն` բռունցքներով կռիվ տվող գյուղացի տղեքն էին…

Ապրիլյան պատերազմը խրամատում զինվորների ֆոնին սելֆի անող շոու բիզնես կորվածի 10 երեսանի տղեքն էին… զինվորի անվան տակ մուրացկանություն հավաքող սրբապիղծ լրբի տղեքն էին… տեսախցիկի առաջ զինվորին մուրացկանի պես ողորմություն տվող շան տղեքն էին…

Ապրիլյան պատերազմը տանկերի ու գռուզավիկների վառելիքը մինչև վերջին կաթիլ ծծած լրբի տղեքն էին… զինվորի տուշոնկեն, անձեռոցիկն ու զուգարանի թուղթը պահեստներում պահած ազգի արյունը ծծողներն էին, զինվորին տուփով ծխախոտը շպրտող բռնաբարներն էին, բանակի շտապօգնության մեքենաները յուրացրած պղծվածներն էին, զինվորին ուղղված դպրոցականի նամակը պահող սրբապիղծներն էին, զինվորին 80-ականների զենքի հույսին թողած իշխանազավթ ազգակործաններն էին…

Մինչդեռ խրամատում 80-ականների զենքի փամփուշտները լրիվ կրակած, խոտ ուտելով գոյատևող զինվորն արդեն բահով էր կռիվ տալիս թշնամու դեմ՝ պահելով սահմանը, դուք Երևանում ձեր Բենթլիներն էինք ճռցնում, ու 90-ականների սիրուհիների հետ ռեստորաններում քեֆ էիք անում…

Քանի դեռ զինվորն իր արյան գնով սահման էր պահում, դուք քթներդ քաշած կյանքն էիք վայլում… կայֆ էր…

Քանի դեռ հերոս տղեքը 80-ականների զենքով ամեն մի մետրի համար կռիվ էին տալիս սահմանին, դուք վայելում էիք էդ զինվորի ձեռքից գողացված զենքի փողով դիզած ձեր միլիոնները ….

Քանի դեռ զինվորը ձեռքում մնացած նռնակի ականն էր քաշում, որ սեփական կյանքի գնով թշնամու դեմն առնի, դուք մտածում էիք ցողունային բջիջներով ձեր ջանդակը հարստացնելու մասին։

Քանի դեռ զինվորը խրամատում կռիվ էր տալիս՝ հույս ունենալով, որ օգնության կհասնեն վառելիքը մինչև վերջին կաթիլը ծծած տանկերը, դուք ձեր էլիտար սիրուհիների նստատեղը լայնացնելու մասին էիք մտածում… Պանամայի օֆշորների հաշվեհամարների վրա եղածը շատացնելու մասին էիք մտածում… միլիոնանոց վիլլաների զաբոռները առաջ տալու մասին էիք մտածում…

Դրա համար էլ 800հա-ը ձեզ ու ձեր նմանների համար ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող հողեր էին, չոլի վերածված՝ ամայի հողեր էին, իսկ մեզ համար՝ սահմանին ընկած հերոսների արյունով ոռոգված հողեր էին…

Չէ, դուք հերոս չեք, դուք հերոս սպանող եք, դուք հերոսին սոված թողնող եք, դուք հերոսի կայնքը խլող եք, դուք հերոսի արյունը ծծող եք…

Հերոսն ինձ համար Աբաջյան Ռոբերտն է, Ուրֆանյան Արմենակն է, Սլոյան Քյարամն է, Աբգարյան Տիգանն ու մնացած տղեքն են … ովքեր իրենց կյանքը տվեցին ու իրենց արյունով ոռոգեցին ձեզ համար ռազմավարական ու մարտավարական նշանակություն չունեցող չոլի վերածված 800հա ամայի հողերը…

Էդ տղեքը հերոս են, որովհետև ձեր լակած տանկերի սալյառկի, լափած զինվորի տուշոնկի ու 80-կանանների զենքի չեղած փամփուշտի համար իրանց կյանքով հատուցեցին…

Ապրիլի 2-ն է… էն նույն ապրիլի 2-ը, երբ 2016-ին գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, April 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ