«Մնա տանը»․ սա մարտահրավեր է՝ ուղղված մարդուն, փորձենք հասկանալ՝ որքանով ենք տեղավորվում այդ տարածքում. Դավիթ Հակոբյան

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով:

Հայտնիները կիսվում են իրենց սեփական փորձով, թե ինչպես են ի բարօրություն օգտագործում պարտադրված մեկուսացումը։

«Մնա տանը» այս անգամ հորդորում է դերասան Դավիթ Հակոբյանը.

«Այս ամենը, իհարկե, այնքան էլ հաճելի չէ՝ տանը մնալ, կամավոր բանտարկվել, բայց մի առիթ է մեր գիտակցության ճշտման, ստուգման, արդյո՞ք մենք պատրաստ ենք ծայրահեղ միջոցի հանուն մեր ընկերների, ծայրահեղ քայլի՝ հանուն մեր շրջապատի, էլ չեմ ասում՝ հանուն մեր առողջության:

Սա մարտահրավեր է՝ ուղղված մարդուն, փորձենք հասկանալ՝ որքանով ենք տեղավորվում այդ տարածքում»,- ասել է դերասանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ